Բաժիններ՝

Ռոնալդինյոն գովասանքի խոսքեր է հղել Լուիս Էնրիկեին

Կատալոնական «Բարսելոնայի» և Բրազիլիայի հավաքականի լեգենդար ֆուտբոլիստ Ռոնալդինիոն գովեստի խոսքեր է ասել կատալոնացիների գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեի հասցեին։

Ռոնալդինիոն նշել է, որ իր համար հաճելի էր խաղալը Էնրիկեի հետ, չնայած, որ իրենք միասին խաղացել են շատ կարճ ժամանակ:

«Հիշում եմ, որ «Բարսելոնայում» նրա վերջին հանդիպմանը 11 մետրանոց նշանակեցին մեր օգտին։ Ցանկանում էի նրան զիջել այն իրացնելու իրավունքը՝ հաշվի առնելով, որ դա նրա վերջին խաղն էր։ Սակայն Լուիս Էնրիկեն հրաժարվեց։ Նա պատմության մեջ է մտել՝ որպես մարզիչ և ֆուտբոլիստ և կլինի աշխարհի լավագույն մասնագետներից»,- նշել է Ռոնալդինիոն:

Սիրարփի Աղաբաբյան

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս