
«Բարսելոնան» և «Ռեալը» հետաքրքրված են Վարդիով

«Լեսթերի» հարձակվող Ջեյմի Վարդին հայտնվել է «Բարսելոնայի» և «Ռեալի» տեսադաշտում: Ինչպես հաղորդում է Daily Mail-ը, կատալոնյան և մադրիդյան ակումբների սկաուտները պլանավորել էին դիտել 28-ամյա ֆուտբոլիստի խաղն այսօր կայանալիք Իսպանիա-Անգլիա ընկերական հանդիպման ժամանակ, սակայն վնասվածքը թույլ չի տվել Վարդիին մասնակցել այսօրվա խաղին:
Հիշեցնենք, որ Անգլիայի ընթացիկ առաջնությունում հարձակվողը 9 խաղերում անընդմեջ դարձել է գոլի հեղինակ:
ԱՊԼ-ի 12 խաղերում նա խփել է 12 գնդակ:
Վարդիի պայմանագրի ժամկետը «Լեսթերի» հետ լրանում է 2017թ. ամռանը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը