
«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին պատրաստ չի լինի Կլասիկոյին

Արգենտինայի հավաքականի բժիշկ Գոմերո Դե Ագոստինոն վստահ է, որ Լուիս Էնրիկեն չպետք է ռիսկի ենթարկի արգենտինացու առողջությունը:
«Ես կասկածում եմ, որ Մեսսին պատրաստ կլինի Կլասիկոյին: Լուիս Էնրիկեն չի կարող վստահել նրան, ով հենց նոր է վերականգնվել: Պրոբլեմը նրանում է, որ, երբ ֆուտբոլիստը գնդակին բարձրից է հարվածում, գործի է ընկնում վնասվածքի մեխանիզմը: Չեմ հավատում, որ պրոբլեմը ֆիզիկական է, ավելի շուտ ֆուտբոլային է: Չնայած այն բանին, որ նա Մեսսին է, նրան սկզբում անհրաժեշտ է մտնել ֆուտբոլային ռիթմի մեջ»,- Գոմերո Դե Ագոստինոյին է ցիտում ESPN-ը:
AS-ի տեղեկությամբ՝ «Բարսելոնան» Մեսսիին չի ընդգրկի հիմնական կազմի մեջ, սակայն անհրաժեշտության դեպքում կարող է հանգել փոխարինման:
Կլասիկոն տեղի կունենա նոյեմբերի 21-ին, «Սանտյագո Բերնաբեու» մարզադաշտում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը