«Ռեալը» մրցաշրջանի ավարտից հետո կվաճառի Կրիշտիանու Ռոնալդուին և Քարիմ Բենզեմային
Ֆլորենտինո Պերեսը մեծ պլաններ ունի: Մոտ ապագայում «Ռեալի» նախագահը պլանավորում է տեղափոխություններ կատարել թիմի կազմում: Պերեսը պատրաստ է «Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկուն, «Չելսիի» կիսապաշտպան Էդեն Ազարին և «Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահ Դավիդ Դե Խեային գնելու համար վաճառել հարձակվողներ Կրիշտիանու Ռոնալդուին և Քարիմ Բենզեմային: Այս մասին հաղորդում է Sport.es-ը:
Ըստ պարբերականի տեղեկության՝ փոփոխությունները մադրիդյան ակումբում տեղի կունենան, ամենայն հավանականությամբ, մրցաշրջանի ավարտից հետո: Նշվում է, որ Ֆլորենտինո Պերեսի պլանների վրա ազդեցություն չի ունենա նաև թիմի վերջնական տեղը Լա Լիգայում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը