Բաժիններ՝

Լիոնել Մեսսին և ձին «Տարվա մարզիկ» կոչման թեկնածուների շարքում

Ինչպես հաղորդում է «կապտանռնագույնների» պաշտոնական կայքը, «Բարսելոնայի» և Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին նոմինացվել է ամերիկյան հեղինակավոր Sports Illustrated ամսագրի վարկածով՝ «Տարվա մարզիկ» պարգևի համար:

Արգենտինացի հարձակվողից բացի, 2015թ. լավագույն մարզիկի պարգևին հավակնում են նաև Ուսեին Բոլտը (թեթև ատլետիկա), Նովակ Ջոկովիչը (թենիս), Ջորդան Սպայետը (գոլֆ), Թոմաս Դևիսը (ամերիկյան ֆուտբոլ), Սթիվեն Քարրին (բասկետբոլ), Սերենա Ուիլյամսը (թենիս), Ռոնդա Ռոուզին (մարտարվեստ), Սիմոնա Բայլզը (գիմնաստիկա) և Կարլի Լլոյդը (կանանց ֆուտբոլ):

Թեկնածուների շարքում են նաև «Կանզաս-Սիթի Ռոյալս» բեյսբոլյան թիմը և Ամերիկյան Փարավոն անունով ձին, որն այս տարի հաղթել է «Եռակի թագը»:

Հաղթողը կորոշվի առցանց քվեարկության ճանապարհով, որի արդյունքները կհաղորդվեն դեկտեմբերի 14-ին:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս