Բաժիններ՝

Անգլիական ֆուտբո՞լ. այն այլևս գոյություն չունի

Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Վիսենտե Դել Բոսկեն գտնում է, որ եվրոպական առաջնություններում խաղաոճերը դարձել են նույնը:

«Ինչ է գալիս մտքիս, երբ լսում եմ «անգլիական ֆուտբո՞լ»: Կարծում եմ, անգլիական ֆուտբոլ այլևս գոյություն չունի: Ինձ թվում է, որ իրական անգլիական ոճ այլևս չկա: ԱՊԼ-ում տարբեր ոճերի համադրություն է: Արտասահմանցի ֆուտբոլիստների առկայությունը անհնարին է դարձնում «անգլիական ֆուտբոլ» հասկացությունը:

Այո, Անգլիայի ակումբները դեռ ունեն որոշ տարբերվող առանձնահատկություններ, բայց խաղից ավելի հաճախ դժվար է հասկանալ, թե որտեղից է այս կամ այն թիմը: Յուրաքանչյուր երկրում ազգային ոճի մաքրությունը վերացել է, և հիմա նրանց միջև տարբերություն քիչ կա: Կարող է՝ ես սխալվում եմ, բայց նույնիսկ Անգլիայի հավաքականը հիմա խաղում է այնպես, ինչպես մնացած բոլորը:

Հաղթելու համար Դուք պետք է ինքներդ Ձեզ հետ լինեք, բայց չեք կարող գոյություն ունենալ անօդ տարածությունում և նայել միայն ներս: Պետք է բաց լինել և թարմ մտքեր վերցնել ուրիշ առաջնություններից: Նորաձևություն թելադրում են նրանք, ովքեր հաղթում են: Եթե հաղթում են գերմանացիները, ապա նրանց մեթոդն ավելի լավն է, իսկ իսպանացիները և ֆրանսիացիները պետք է իրենց պատասխանը պատրաստեն: Անգլիական ֆուտբոլում շատ լավ բաներ կան, և նա կարող ինքնատիպ լինել, բայց դա չի նշանակում, որ չի կարելի զարգանալ»,- ցիտում է Դել Բոսկեին The Guardian-ը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս