Բաժիններ՝

«Ռուսաստանը գերազանց թիմ է՝ խելագար երկրպագուներով». Զինեդին Զիդան

Ֆրանսիայի հավաքականի նախկին ավագ Զինեդին Զիդանը ասել է, որ անհամբերությամբ սպասում է Ռուսաստանի հավաքականին մյուս տարի Ֆրանսիայում կայանալիք Եվրոպայի առաջնությանը:

– Ի՞նչ եք մտածում Եվրո-2016-ում Ռուսաստանի շանսերի մասին:

– Ռուսաստանը գերազանց թիմ է` լավ ֆուտբոլիստներով: Սպասում եմ, երբ այն կգա Ֆրանսիա: Ռուսաստանի հավաքականը խելագար երկրպագուներ ունի, որոնց համար այդ թիմը պատրաստ է ամեն ինչի: Գիտեմ, թե նրանք ինչպես կարող են լցնել մարզադագտերը և աջակցել իրենց հավաքականին:

Գիտեք, ես հաճախ եմ Ռուսաստանի երկրպագուներից նամակներ ստանում: Այդ նամակները շատ-շատ են: Միևնույն ժամանակ հազվադեպ է ստացվում պատասխանել ռուսական լրագրողների հարցերին: Լավ է, որ այսպիսի հնարավորություն ընձեռվեց:

Կարդացեք նաև

Դրա հաամր ես մեծ շնորհակալություն եմ հայտնում ռուսական երկրպագուներին, որոնք միշտ աջակցել են ինձ,- ասել է Զիդանը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս