
Յուրչենկոն, չնայած Բերեզովսկու հորդորներին, չի խաղա Հայաստանում

«Ուֆայի» դարպասապահ Դավիդ Յուրչենկոն ռուսական championat.com կայքի հետ զրույցում անդրադարձել է նաև Հայաստանի հավաքականի հրավերը մերժելու հարցին:
Յուրչենկոն նշել է, որ իր համար շատ հաճելի է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից հրավեր ստանալը:
«Ես ու Ռոման Բերեզովսկին խոսել ենք այդ մասին, ու նա էլ է հորդորել այնտեղ հանդես գալ: Բայց ինձ մեծացրել ու դաստիարակել է Ռուսաստանը: Ես հենց այստեղ եմ կատարել իմ առաջին ֆուտբոլային քայլերը: Ու ուզում եմ այստեղ՝ Ռուսաստանում, ապացուցել, որ ես արժանի դարպասապահ ու արժանի մարդ եմ և կարող եմ հանդես գալ Ռուսաստանի հավաքականում: Դա այն է, ինչ ես ցանկանում եմ ու ինչին ձգտում եմ»,- նշել է Յուրչենկոն:
Սիրարփի Աղաբաբյան