
Կրիշտիանու Ռոնալդուի նոր խաղալիքը. 19 մլն եվրո արժողությամբ բիզնես դասի ռեակտիվ Gulfstream G200 ինքնաթիռ

«Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն գնել է ինքնաթիռ 19 մլն եվրոյով:
Ինքնաթիռը մշակվել է Israel Aircraft Industries ընկերության կողմից: Ինքնաթիռը, որը նախատեսված է առավելագույնը տասը մարդու տեղափոխման համար, ունի առանձին սանհանգույց անձնակազմի և ուղևորների համար, պահարաններ, հեռախոս, ֆաքս, միկրոալիքային վառարան, էլեկտրական վառարան, սառնարան և ժամանցային համակարգ, հաղորդում է 101 Great Goals-ը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը