
Հիդինկ. «Ուշադրության պակա՞ս: Ես Ազարի մայրը չեմ»

Լոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզիչ Գուս Հիդինկը խոսել է թիմի բելգիացի կիսապաշտպան Էդեն Ազարի վատ խաղի և անհաջողությունների մասին: Լոնդոնցիների գլխավոր մարզիչը նշել է, որ Էդենն ունի ժամանակ նախկին մարզավիճակին վերադառնալու համար:
«Ուշադրության պակա՞ս: Ես Ազարի մայրը չեմ։ Յուրաքանչյուր ֆուտբոլիստ իրեն արժանի վերաբերմունք է ստանում։ Մեկի հետ պետք է խիստ վերաբերվել, մյուսին՝օգնել, իսկ երրորդին ժամանակ տալ ուշքի գալու համար։
Ազարը տիտղոս նվաճել է, բայց հիմա խնդիրներ ունի: Նա իր խաղը պետք է գտնի: Դա այն է, ինչում փորձում ենք նրան օգնել։ Ազարը պետք է լուծի իր խնդիրները, ինչից հետո կվերադառնա նախկին մակարդակին»,- նշել է հոլանդացի մասնագետը:
Սիրարփի Աղաբաբյան