Բաժիններ՝

Դանի Ալվեշը ևս մեկ անգամ խոսել է ԶԼՄ-ների մասին

«Բարսելոնայի» և Բրազիլիայի ազգային հավաքականի պաշտպան Դանի Ալվեշը ևս մեկ անգամ խոսել է ԶԼՄ-ների մասին: Հիշեցնենք, որ օրերս Ալվեշն իսպանական մամուլն անվանել էր «գրողի տարած աղբանոց»:

«Ես պետք է այլ բառեր օգտագործեի, չնայած մինչև հիմա էլ այդպես եմ մտածում: Որոշ ԶԼՄ-ներ այնքան ցածրակարգ են, որ ոչինչ չեն տալիս ֆուտբոլին: Ես ետ չեմ կանգնում իմ ասածից, պարզապես որոշակի փոփոխություններ եմ անում: Իմ խոսքերն ուղղված են նրանց, ովքեր իրենց վրա վերցրին խոսքերս:

Ես հարգում եմ «Բարսելոնայի» դիրքորոշումը, չնայած մենք տարբեր կերպ ենք մտածում: Մենք վտանգավոր մասնագիտություն ունենք, եթե մենք դադարենք խոսել ֆուտբոլի մասին, ապա կվնասենք ինքներս մեզ: Եկեք պազապես խոսենք ֆուտբոլի մասին», – նշել է Ալվեշը:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031