«Լիվերպուլը» հետաքրքրվում է «Շալկեի» կիսապաշտպան Սեմով
«Շալկեի» կիսապաշտպան Սինդի Սեմը կարող է լքել ակումբը այս ձմեռ:
27-ամյա կիսապաշտպանի ծառայություններով հետաքրքրված է «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը, հաղորդում է Kicker-ը:
Սեմը գարնանը հեռացվել էր գելզենկիրխենյան ակումբից, ամռանը «Շալկեն» պատրաստվում էր վարձակալական հիմունքներով ֆուտբոլիստին տալ «Այնտրախտին», բայց տեղափոխությունը չկայացավ` ֆուտբոլիստի մոտ հայտանբերված երիկամների խնդիրների պատճառով:
Նոյեմբերին խաղացողը վերադարձավ մարզումներին, բայց այդպես էլ չխաղաց գերմանական առաջնության ոչ մի խաղում: Նրա հաշվին կա ընդամենը երկու հանդիպում Եվրոպայի լիգայում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը