
Եվս մեկ լեգենդար ֆուտբոլիստ՝ «Ռեալի» մարզչական շտաբում

Բրազիլացի լեգենդար ֆուտբոլիստ Ռոբերտո Կարլոսը, հնարավոր է, աշխատանքի անցնի Մադրիդի «Ռեալում»:
«Ռեալ Մադրիդի» նախկին ֆուտբոլիստը բանակցություններ է սկսել ղեկավարության հետ Զինեդին Զիդանի գլխավորած շտաբում ընդգրկվելու համար:
«Ես արդեն հանդիպել եմ «Ռեալի» ղեկավարների հետ և զրուցել եմ ակումբում իմ աշխատանքի մասին: Առաջիկայում պարզ կլինի, թե ինչպես կօգնեմ ակումբին ու Զիդանին»,- գրել է Կարլոսը թվիթերյան իր միկրոբլոգում:
Կարլոսն արդեն ունի մարզչական փորձ: Բրազիլացու վերջին աշխատատեղը եղել է հնդկական «Դելի Դայնամոսը»:
Սիրարփի Աղաբաբյան