Բաժիններ՝

Գվարդիոլան լավագույն մարզիչն է, ում հետ ես երբևէ աշխատել եմ. Խաբի Ալոնսո

«Բավարիայի» կիսապաշտպան Խաբի Ալոնսոն մեկնաբանել է Պեպ Գվարդիոլայի հեռացումը թիմից, ով ամռանը կտեղափոխվի ԱՊԼ, և Կարլո Անչելոտիի նշանակումը ակումբի գլխավոր մարզչի պաշտոնին:

«Ես արդեն պատմել եմ իմ թիմակիցներին, թե որքան լավ մարզիչ է Անչելոտին: Նա նշանավոր մարզիչ է, ով հաջողության է հասել Չեմպիոնների լիգայում «Միլանի» և «Ռեալի» հետ:

Ինչ վերաբերում է Գվարդիոլայի հեռանալուն, ապա մենք բոլորս թիմում ցանկանում էինք, որ նա մնա: Պեպը լավագույն մարզիչն է, ում հետ ես երբևէ աշխատել եմ»,- ասել է Ալոնսոն:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս