Պերեսը զղջում է, որ Ռամոսի պայմանագիրը երկարաձգվել է
Sport-ը կարծիք է հայտնել, որ Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը զղջում է, որ երկրարաձգել է պայմանագիրը թիմի իսպանացի պաշտպան Սերխիո Ռամոսի հետ:
Մադրիդյան ակումբը որոշեց երկարաձգել ֆուտբոլիստի հետ պայմանագիրը 5 տարով, չնայած այն բանին, որ Ռամոսի համար մեծ գումարներ էին առաջարկվում:
Սակայն Պերեսը կարծում է, որ իսպանացին չի արդարացնում կատարած ներդրումը:
Վնասվածքների պատճառով Ռամոսը դաշտ է դուրս եկել «Ռեալ Մադրիդի» 25 խաղերից միայն 13-ում: Ընդ որում` այդ 13 խաղերից 3-ում թիմը պարտվել է, 4-ում` ոչ ոքի խաղացել:
Սիրարփի Աղաբաբյան