
Ես կարծում եմ, որ սա Մեսսիի վերջին «Ոսկե գնդակը» չէ. Բարտոմեու

«Բարսելոնայի» նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն վստահություն է հայտնել, որ «Ոսկե գնդակը», որը նվաճեց ակումբի հարձակվող Լիոնել Մեսսին, վերջինը չէ արգենտինացու կարիերայում: Կատալոնյան ակումբի հարձակվողը արժանացել է մրցանակի հինգերորդ անգամ իր կարիերայում:
«Մեսսիի հաղթանակը «Ոսկե գնդակի» պայքարում հաղթանակ է ակումբի, երկրպագուների և հենց իր համար: Նրա համար մեծ բան է նշանակում այս մրցանակը հինգերորդ անգամ նվաճելը:
Սա նշանակում է, որ ֆուտբոլային աշխարհը նրան ճանաչում է մոլորակի լավագույն ֆուտբոլիստ:
Նա երիտասարդ է, և ես կարծում եմ, որ սա նրա վերջին «Ոսկե գնդակը» չէ»,- Բարտոմեուին ցիտում է Goal ինտերնետ պորտալը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը