
Վարդան Պողոսյանը տեղափոխվել է Մոլդավա

«Փյունիկի» հարձակվող Վարդան Պողոսյանը տեղափոխվել է մոլդավական «Դաչիյա» ակումբ։
Ֆուտբոլիստն արդեն կնքել է նոր պայմանագիրը: 23-ամյա Պողոսյանը նոր թիմին կմիանա հունվարի 14-ից։
«Փյունիկում» Վարդան Պողոսյանը հանդես էր գալիս 2015-ի հուլիսից՝ վարձակալության հիմունքներով։
Իրենց ելույթները «Փյունիկում» այլևս չեն շարունակի Գագիկ Պողոսյանը, Վասպուրակ Մինասյանը, Կարեն Եսայանը, Գեղամ Թումբարյանը և Հովհաննես Փափազյանը:
Սիրարփի Աղաբաբյան