Բաժիններ՝

Ցանկանում եմ կարիերաս ավարտել տանը, իսկ իմ տունը «Բարսելոնան» է. Մեսսի

«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին նշել է, որ մտադիր չէ հեռանալ կատալոնական ակումբից: Վերջին ժամանակներում տարբեր ԶԼՄ-ներ հաղորդում էին այն մասին, որ արգենտինացի ֆուտբոլիստը կարող է շարունակել իր կարիերան այլ ակումբում:

«Ես միշտ ասել եմ, որ չեմ ուզում հեռանալ «Բարսելոնայից»: Այս հարցին ես միշտ տալիս եմ միևնույն պատասխանը: Ես ցանկանում եմ ավարտել իմ կարիերան տանը, իսկ իմ տունը «Բարսելոնան» է»,- Մեսսիի խոսքերն է ցիտում ESPN-ը:

Հիշեցնենք, որ Մեսսին ճանաչվել է 2015թ. լավագույն ֆուտբոլիստ: Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստը «Ոսկե գնդակին» արժանանում է իր կարիերայում հինգերորդ անգամ:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս