Թուրան. «Լեոն Աստծո կողմից ստեղծված հրաշք է»
Կատալոնական «Բարսելոնայի» թուրք կիսապաշտպան Արդա Թուրանը խոսել է ակումբում տիրող մթնոլորտի մասին: Նա գովեստի խոսքեր է հղել արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսիի հասցեին։
«Մեսսիի նման մարդու ես երբեք չեմ տեսել: Լեոն Աստծո կողմից ստեղծված հրաշք է։ Ես ապշում եմ, երբ տեսնում եմ ՝ ինչ է անում նա դաշտում: Չեմ նախանձում Մեսսիին, ինձ պարզապես դուր է գալիս նրան հետևելը:
Մեսսին և տղաներն առաջին իսկ օրից արեցին այնպես, որ ես ինձ թիմում զգամ»,- Թուրանի խոսքերն է մեջբերում Sport.es-ը։
Սիրարփի Աղաբաբյան