Բաժիններ՝

Կհայտարարեմ նոր ակումբի անունը` պայմանագիր կնքելուց հետո. Գվարդիոլա

«Բավարիայի» գլխավոր մարզիչը գաղտնի է պահում իր հաջորդ աշխատավայրը:

«Ես կհայտարարեմ նոր ակումբի մասին այն բանից հետո, երբ նրանց հետ պայմանագիր կնքեմ: Ես չեմ խոսել ֆուտբոլիստների հետ Անգլիա տեղափոխվելու մասին, քանի որ մենք քննարկում ենք միայն ֆուտբոլը: Պարզ է, որ նրանք ամեն ինչ գիտեն:

Ես կնախընտրեի, որպեսզի ինձ հիշեին ֆուտբոլի համար, որը ցուցադրում են իմ թիմերը, այլ ոչ թե տիտղոսների: Տիտղոսները ոչինչ չեն նշանակում, թվերը շատ ձանձրալի են:

4:0 կամ 5:0 հաշվով հաղթանակը, բավարարված երկրպագուները, սա է իսկական երջանկությունը»,- ցիտում է Գվարդիոլային Goal.com-ը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս