
Օզբիլիսը կարող է տեղափոխվել իսպանական ակումբ

«Սպարտակի» կիսապաշտպան Արազ Օզբիլիսը կարող է դառնալ «Ռայո Վալյեկանոյի» ֆուտբոլիստ, հաղորդում է ТАСС-ը:
Իսպանացիները առաջարկություն են արել կիսապաշտպանի վարձակալության համար, սակայն կողմերը դեռ չեն կարողանում համաձայնության գալ` կապված ֆուտբոլիստի բարձր աշխատավարձի հետ:
«Ռայո Վալյեկանոյի» կազմում հանդես է գալիս մոսկովյան ակումբի նախկին կիսապաշտպան Պատրիկ Էբերտը:
Օզբիլիսը տեղափոխվել է «Սպարտակ» 2013թ. ամռանը, «Կուբանից»:
«Սպարտակի» կազմում անցկացրած 38 խաղերում Օզբիլիսը խփել է 4 գնդակ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը