Բաժիններ՝

Եթե Կլոպը ցանկանում է տեսնել ինձ «Լիվերպուլում», թող անձամբ ինձ դիմի այդ հարցով. Մարիո Գյոթսե

«Բավարիայի» կիսապաշտպան Մարիո Գյոթսեն մեկնաբանել է իր` «Լիվերպուլ» տեղափոխման մասին շրջանառվող լուրերը:

«Ես կարող եմ հստակ ասել, որ ձմռանը «Լիվերպուլ» չեմ տեղափոխվի: Չգիտեմ, որտեղից են գալիս իմ և Կլոպի մասին այդ խոսակցությունները: Հարցրեք Կլոպին, արդյոք նա ցանկանում է տեսնել ինձ «Լիվերպուլում»: Եթե այո, ապա թող անձամբ ինձ դիմի այդ հարցով:

Առջևում 6 կարևոր ամիս կա: Շատ նյարդայնացնող է, երբ չես կարողանում խաղալ, օգնել ակումբին: Դրա մասին մտածելը նորմալ է, բայց պետք է տեսնել դրականը, փորձել կենտրոնանալ դրա վրա»,- ասել է ֆուտբոլիստը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031