Բաժիններ՝

Ես մնում եմ «Բորուսիայում». Պիեր-Էմերիկ Օբամեյանգ

Գաբոնի հավաքականի ֆուտբոլիստը երջանիկ է Դորտմունդում:

«Ես մնում եմ «Բորուսիայում»: Ես երջանիկ եմ այստեղ»,- ցիտում է Օբամեյանգին ВВС-ն:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Գաբոնի հավաքականի հարձակվողի ծառայություններով հետաքրքրվում է «Արսենալը»: Լոնդոնցիները պատրաստ էին վճարել Օբամեյանգի համար 60 մլն եվրո:

Ուրբաթ օրը Պիեր-Էմերիկը ճանաչվել է 2015թ. Աֆրիկայի լավագույն ֆուտբոլիստ:

Գերմանիայի առաջնության 17 խաղերում 26-ամյա հարձակվողը խփել է 18 գնդակ և կատարել է 4 գոլային փոխանցում:

Օբամեյանգը «Բորուսիա» է տեղափոխվել «Սենտ-Էտիենից» 2013թ.-ին:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031