Բաժիններ՝

Զարմացած եմ, որ Նեյմարը երկրորդը չէ, բայց կլռեմ, որպեսզի «Ռեալում» կրկին լաց չլինեն. Դանի Ալվես

«Բարսելոնայի» և Բրազիլիայի ազգային հավաքականի պաշտպան Դանի Ալվեսը ծաղրել է Կրիշտիանու Ռոնալդուին և նրա ակումբին:

«Իհարկե, Նեյմարը հսկայական քայլ է արել դեպի առաջ: Նրա առաջընթացը դժվար է չնկատել: Ինձ զարմացրեց, որ նա երկրորդը չդարձավ, կարծում եմ, որ Նեյմարը արաժանի էր դրան: Բայց ավելի լավ է ես լռեմ, որպեսզի նրանք («Ռեալի» ներկայացուցիչները) նորից չլացեն:

Մեր բախտը բերել է, որ մենք կարող ենք հետևել Մեսսիի խաղին: Քանի դեռ նա խաղում է, մյուսները ոչ մի շանս չունեն, քանի որ ամեն տարի նա ավելի ուժեղ է դառնում: Երբ Լեոն ցույց է տալիս իր մակարդակը, նրան հավասարը չկա»,- ցիտում է Ալվեսին AS-ը:

Մեսսին հավաքել է ձայների 41.33 տոկոսը, Ռոնալդուն` 27.76 տոկոսը, իսկ Նեյմարը` 7.86 տոկոսը:

Ավելի վաղ Մեսսին դարձել է մրցանակի դափնեկիր 2009, 2010, 2011 և 2012թթ.:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս