Բաժիններ՝

Եթե «Արսենալի» հետ խաղում կենտրոնանանք գնդակի վերահսկողության վրա, ապա շանս չենք ունենա. Կլոպ

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը կիսվել է Անգլիայի առաջնության 21-րդ տուրի «Արսենալի» հետ խաղի ակնկալիքներով: Հանդիպումը կկայանա հունվարի 13-ին, Լիվերպուլում:

««Արսենալը» և գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը ունեն իրենց սեփական խաղաոճը: Ես խոսում եմ գնդակի տիրապետման մասին, այնպես որ, եթե մենք գնանք նույն ճանապարհով, ապա մենք շանս չենք ունենա, չէ որ «Արսենալը» վաղուց խաղում է այդ ոճով: Սակայն խնդիրն այն է, որ լոնդոնցիները ոչ միայն լավ պահում են գնդակը, այլև լավ հակահարձակումներ են կազմակերպում:

Շատ աշխատանք է պետք կատարել մարտավարական որոշումներ կայացնելու համար: Բայց դա հաճելի աշխատանք է: «Արսենալին» հաղթելը ռեալ է: Դժվար է, բայց ռեալ»,- Կլոպի խոսքերն է հաղորդում The Guardian-ը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս