««Տորոնտոն» այս պահին Օզբիլիսի նման ֆուտբոլիստի կարիք ունի». torontoreds.com
Արդեն իսկ տեղեկացրել ենք, որ Մոսկվայի «Սպարտակը» պատրաստ է լավ առաջարկի դեպքում հենց ձմռանը բաց թողնել Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Արաս Օզբիլիսին:
Ըստ մամուլում շրջանառվող տեղեկությունների՝ հայ կիսապաշտպանի ծառայություններով հետաքրքրված են բազմաթիվ ակումբներ տարբեր երկրներից:
Ըստ վերջին տեղեկությունների՝ իսպանական «Ռայո Վալյեկանոն» ևս ցանկանում է իր կազմը համալրել հայ կիապաշտպանով:
Այժմ Արասի խաղին է անդրադարձել torontoreds.com կայքը: «Տորոնտոյի» տրանսֆերային նպատակների մասին խոսելիս կայքը նշում է, որ թիմն այս պահին Օզբիլիսի նման ֆուտբոլիստի կարիք ունի:
– Դեռևս վաղ է խոսել կոնկրետ առաջարկների մասին, բայց ՕզբիլիՍը հենց այն խաղացողն է, որի կարիքն ունի «Տորոնտոն»: 2015 թվականի վերջին բրազիլացի հարձակվող Ջեքսոնի հեռանալուց հետո թիմը խնդիրներ ունի եզրերում:
Գլխավոր մարզիչ Գրեգ Վանին ցանկանում է խաղալ 4-3-3 մարտավարական սխեմայով, որտեղ Ջիովինկոն կխաղա ձախից, Ալտիդորը՝ կենտորնում: «Տորոնտոն» պետք է լուծի աջ հարձակվողի հարցը, և 25-ամյա Օզբիլիսը կարող է փակել այդ բացը»,- գրում է կայքը:
Սիրարփի Աղաբաբյան