
Լուիս Էնրիկեն չի մեկնի Ցյուրիխ

AS-ը տեղեկացնում է, որ «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն մտադիր չէ ներկա գտնվել հունվարի 11-ին կայանալիք «Ոսկե գնդակի» հանձնման հանդիսավոր արարողությանը:
Արարողության ընթացքում կհանձնվի տարվա լավագույն մարզչի կոչումը, որի հաղթողի թեկնածուներից մեկը հենց Լուիս Էնրիկեն է:
Ցյուրիխում կայանալիք միջոցառման ժամանակ «Բարսելոնան» կներկայացնեն ակումբի նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն, ինչպես նաև ֆուտբոլիստներ Լիոնել Մեսսին, Նեյմարը, Դանի Ալվեշը և Անդրես Ինիեստան:
Սիրարփի Աղաբաբյան