
Ես չեմ հեռանա «Բավարիայից» այս ձմեռ. Մարիո Գյոթսե

«Բավարիայի» կիսապաշտպան Մարիո Գյոթսեն բացառել է հունվարի տրանսֆերային պատուհանի ժամանակ ակումբից հեռանալը:
«Ես կարող եմ վստահաբար ասել, որ չեմ հեռանա «Բավարիայից» այս ձմեռ: Իսկ «Լիվերպուլի» կողմից հետաքրքրության մասին ես ոչինչ չեմ լսել:
Իմ պայմանագիրը ակումբի հետ գործում է մինչև 2017թ., ինձ այստեղ ամեն ինչ դուր է գալիս: Բայց, իհարկե, պետք է մտածել այն մասին, թե ինչ կարող է տեղի ունենալ ամռանը:
Ես հաճույքով կաշխատեմ Կարլո Անչելոտիի հետ: Տոնի Կրոսը շատ դրական բաներ է պատմել նրա մասին:
Ինչ վերաբերում է Կլոպին, ես շատ բան եմ սովորել նրա ղեկավարութամբ: Նա հրաշալի մարզիչ է»,- ասել է Մարիոն:
Պատրաստեց Անի Գաբուզյանը