Բաժիններ՝

«Վոլֆսբուրգը» Սիմոնե Ձաձայի համար առաջարկել է 30 մլն եվրո

«Յուվենթուսը» Սիմոնե Ձաձայի տրանսֆերի վերաբերյալ առաջարկություն է ստացել «Վոլֆսբուրգից»: Ըստ Football Italia-ի տեղեկության, գերմանական ակումբն իտալացու համար պատրաստ է վճարել 30 մլն եվրո:

Աղբյուրը հաստատում է, որ «Վոլֆսբուրգը» ցանկանում է 25 մլն եվրո վճարել կանխիկ, իսկ մնացած 5 միլիոնը՝ բոնուսների տեսքով:

«Վոլֆսբուրգը» պատրաստ է Ձաձային առաջարկել 5-ամյա պայմանագիր՝ տարեկան 3 մլն եվրո աշխատավարձով:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ «Յուվենթուսը» մերժել է «Վեսթ Հեմի» 27 մլն եվրո արժողությամբ առաջարկը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս