Բաժիններ՝

Հենրիխ Մխիթարյանը դիմել է Դորտմունդի «Բորուսիա»-ի երկրպագուներին

Հենրիխ Մխիթարյանը ֆեյսբուքյան իր էջի միջոցով դիմել է Դորտմունդի «Բորուսիա»-ի երկրպագուներին:

«Հարգելի երկրպագուներ և հարգելի ընկերներ: Ցանկանում եմ օգտվել այս հնարավորությունից ու շնորհակալություն հայտնել «Բորուսիա»-ի ղեկավարներին և մարզչական շտաբին, թիմակիցներիս ու, իհարկե, երկրպագուներիս՝ ցուցադրած սիրո ու աջակցության համար: Երբեք չեմ մոռանա այն պահերը, որոնք միասին ապրել ենք վերջին երեք տարում: Ինձ համար մեծ պատիվ էր ներկայացնել այսպիսի հիանալի քաղաք և այսպիսի մեծագույն ակումբ: Երբ ես մտածում եմ իմ ապագայի մասին, ապա վերադառնում եմ արմատներիս ու հորս ֆուտբոլային կարիերային, որն ինձ սովորեցրել է ընդունել նոր մարտահրավերները: Պետք է կատարեմ այս քայլը եւ միանամ «Մանչեսթեր Յունայթեդ»-ին: Շնորհակալություն բոլոր հիշողությունների համար: Դուք միշտ յուրահատուկ տեղ կունենաք իմ սրտում»,- գրել է Մխիթարյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031