Բաժիններ՝

«Մխիթարյանի ոճը հարմար է ԱՊԼ-ում խաղալու համար». Ժոզե Մոուրինիո

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն մեկնաբանել է հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հետ պայմանագրի ստորագրումը:

Երեկ հայտնի դարձավ, որ Հենրիխ Մխիթարյանը պայմանագիր է ստորագրել «Մանչեսթեր Յունայթեդի» հետ: Այսպիսով, Մխիթարյանը դարձավ «Կարմիր սատանաների» այս ամառվա 3-րդ ձեռքբերումը:

«Նախ՝ ուզում եմ ասել, որ մենք արդեն ձեռք էինք բերել Ֆրանսիայի լավագույն ֆուտբոլիստին (Զլատան Իբրահիմովիչ), իսկ հիմա մեզ միացավ նաև Գերմանիայի լավագույն ֆուտբոլիստը: Լավագույնը Հենրիխը դարձել է ոչ թե երկրպագուների և լրագրողների քվեարկության ճանապարհով, այլ՝ հենց մյուս ֆուտբոլիստների: Կարծում եմ, որ դա շատ բան է նշանակում»,- Մոուրինիոյի խոսքերն է մեջբերում մանկունյանցիների պաշտոնական կայքը:

«Մխիթարյանի ֆանտաստիկ ֆուտբոլիստ է: Չեմ հերքի, որ ինձ շատ է դուր գալիս, որ նա, չլինելով հարձակվող, շատ գոլեր է խփում: Մխիթարյանի գոլերի քանակն իսկապես ահռելի է: Ինչպես նաև, իրենք իրենց մասին են խոսում նրա գոլային փոխանցումները, որոնք ցույց են տալիս նրա կրեատիվությունը, դաշտը տեսնելը և թիմային խաղը հասկանալը: Իսկ դա, ես գտնում եմ, շատ կարևոր է մեր թիմի համար:

Կարդացեք նաև

Մխիթարյանն իսկական թիմային խաղացող է՝ տիրապետող մեծ վարպետության: Ես ուրախ եմ, որ նա ընտրեց «Յունայթեդը»: Հավատում եմ, որ Հենրիխն արդեն շատ շուտով կկարողանա ազդեցություն գործել թիմի վրա: Մխիթարյանի ոճը հարմար է ԱՊԼ-ում խաղալու համար: Մենք բոլորս անհամբերությամբ սպասում ենք նրա հետ աշխատանքի մեկնարկին»,- ասել է Մոուրինիոն:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս