Բաժիններ՝

Ջոն Սթոունզն «Էվերթոնի» ղեկավարությանը հաղորդել է, որ ցանկանում է տեղափոխվել «Մանչեսթեր Սիթի»

Պեպ Գվարդիոլան հետաքրքրված է «Էվերթոնի» և Անգլիայի հավաքականի պաշտպան Ջոն Սթոունզի ծառայություններով: Իր հերթին՝ անգլիացին «Էվերթոնի» ղեկավարությանը հաղորդել է, որ ցանկանում է տեղափոխվել «Էթիհադ»: Այս մասին գրում է Daily Mail-ը:

«Էվերթոնը» Սթոունզի վաճառքից ցանկանում է ձեռք բերել 59 մլն եվրո: Եթե այս գնով տրանսֆերը կայանա, ապա Ջոնը կդառնա պատմության ամենաթանկ բրիտանացի պաշտպանը:

22-ամյա կենտրոնական պաշտպանով հետաքրքրված է նաև «Չելսին», բայց «կապույտները» համաձայնության չհասան «Էվերթոնի» հետ, ով մերժեց 41 միլիոնանոց առաջարկը:

Սթոունզը 2013թ. 3.5 մլն եվրոյով «Բարնսլիից» տեղափոխվել է «Էվերթոն»:

Անգլիայի հավաքականի կազմում Սթոունզը մեկնեց Եվրո-2016, բայց ոչ մի րոպե դաշտ դուրս չեկավ:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս