Բաժիններ՝

Օբամեյանգը հաջողություն է մաղթել Հենրիխ Մխիթարյանին

Հենրիխ Մխիթարյանի տեղափոխությունը «Մանչեսթեր Յունայթեդ» շարունակվում է մնալ ֆուտբոլիստների ուշադրության կենտրոնում: Դորտմունդի «Բորուսիա»-ի գաբոնցի հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգը հաջողություն է մաղթել «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխված Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին:

«Հենրիխ Մխիթարյան, քեզ լավագույնն եմ մաղթում, եղբայրս»,- թվիթերյան իր էջում գրել է Օբամեյանգը:

Հայ ֆուտբոլիստը արձագանքել է Օբամեյանգի մախթանքին և շնորհակալություն է հայտնել: Ֆուտբոլիստները միասին հանդես են եկել 2013-ից 2016 թվականներին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս