Բաժիններ՝

«Դա ուրախություն է, երջանկություն և հպարտություն». Դիդիե Դեշամ

Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդիե Դեշամը մեկնաբանել է Եվրո-2016-ի կիսաեզրափակչում Գերմանիայի հավաքականի նկատմամբ 2:0 հաշվով տարած հաղթանակը և եզրափակիչ դուրս գալը:

«Դա ուրախություն է, երջանկություն և հպարտություն: Մենք ստիպված էինք տուժել, բայց մենք հաղթեցինք:

Ծանր խաղ էր լուրջ թիմի՝ աշխարհի չեմպիոնների դեմ: Մենք ունեինք դժվարություններ, բայց մենք հենց սկզբից էլ չնահանջեցինք: Երկրորդ խաղակեսում ավելի լավ էինք վերահսկում իրավիճակը:

Դա անհավանական է, 3 օր հետո եզրափակիչն է:

Միշտ հավատացել եմ իմ ֆուտբոլիստներին: Նրանք, ում ես հրավիրել եմ, որպեսզի կազմավորեմ թիմը, շատ լավ են իրենց դրսևորում: Սա նրանց հաղթանակն է, նրանց պատմությունը»,- ասել է Դեշամը TF1-ի եթերում:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս