Բաժիններ՝

Մանչեսթերի մոռացված հայերը

Մի քանի շաբաթ շարունակ ընթացող քննարկումներից հետո պաշտոնապես հայտարարվեց, որ Հենրիխ Մխիթարյանն այսուհետ խաղալու է Անգլիայի Պրեմիեր լիգայում: Մխիթարյանը Պրեմիեր լիգայում խաղացող առաջին հայ ֆուտբոլիստն է:

Aratherat կայքն անդրադարձել է Մխիթարյանին՝ նշելով, որ նա ծնվել է Երևանում, դարձել է Հայաստանի հավաքականի լավագույն ֆուտբոլիստը և այսօր տեղափոխվել է աշխարհի մեծագույն ակումբներից մեկը՝ «Մանչեսթեր Յունայթեդ»:

«Ես շատ ուրախ ու հպարտ եմ, քանի որ իմ հայրենիքում բոլորը կարող են հպարտանալ ինձնով ու այն բանով, որ ես առաջին հայն եմ «Մանչեսթեր Յունայթեդում»»,- նշել է Մխիթարյանը Manchester United TV-ի հետ առաջին զրույցում:

Թվում է, թե Մխիթարյանի ժամանումը հայերի առաջին մուտքն է այս մեծ քաղաք: Սակայն հայերը, ավելի քան 200 տարի է, ինչ իրենց հետքն են թողել Մանչեսթերի քաղաքային մշակույթում և ձեռնարկատիրական հոգում:

Կարդացեք նաև

Առաջին անգամ հայերը Մանչեսթերում իրենց գործունեությունը ծավալել են 1835 թվականին: Կոստանդնուպոլսից և Զմյուռնիայից եկած հայերը վաճառել են մետաքս: Քաղաքում հայերի կողմից բացվել են մետաքսի մի շարք խանութներ:

sinbad_grande

Մանչեսթերի կենտրոնական գրադարանի արխիվներում կա տեղեկատվություն մի հայի մասին, ով նույնպես ձեռնարկատիրական գործունեություն է ծավալել քաղաքում: Սիմպադ Արամյանը (Simpad Arabian) Առաջին աշխարհամարտից հետո Թուրքիայից տեղափոխվել է Եգիպտոս: Այնուհետև ցանկացել է տեղափոխվել Ամերիկա՝ աշխատանք գտնելու, բայց ճակատագրի բերումով հայտնվել է Մանչեսթերում: Արդեն այս քաղաքում նա հիմնել է տեքստիլ արտադրող ընկերություներ և խանութներ:

Screen_Shot_2016-07-06_at_22.49.35_1024x1024

Ավելի ուշ հայերը Մանչեսթերում այնքան են կայացել, որ 1870 թվականին բացել են Սուրբ Երրորդություն հայկական եկեղեցին, որը ամենահին հայկական եկեղեցին է Արևմտյան Եվրոպայում:

webmedia.jpg

1908 թվականին հիմնվեց Հայ տիկնանց ասոցիացիան, որը նպատակ ուներ Անգլիայում օգնել հայերին և պահպանել հավատը հայրենիքից դուրս:

Հայկական համայնքի պատմությունը Մանչեսթերում դեռևս ամբողջովին բացահայտված չէ:

2003 թվականին մի կամավորական Մանչեսթերի կենտրոնական գրադարանում փնտրել է իր հայրենի քաղաքի՝ Մասիսի մասին տեղեկություններ, ինչպես նաև տեղեկություններ այնտեղ ապրած իր ընտանիքի մասին:

«Ինչպես այստեղ ապրող շատ հայերը, Գառնիկ Ֆունդուկյանը ձեռնարկատեր էր և զբաղվում էր տեքստիլի արտադրությամբ: Նա հիմնադրել է Funduklian & Sons ընկերությունը»,- պատմում է կամավորը:

Screen_Shot_2016-07-06_at_22.36.07_large

Դրանից 3 տարի առաջ նկարիչ և գրող Նիլ Ռոլանդը բացահայտել էր, որ իր այն տանը, որը կառուցվել էր Վիկտորիա թագուհու կառավարման վերջին տարիներին, ապրել է հայ ընտանիք: Ընտանիքի երեխաները՝ Արշավիրը, Արան, Արտոն և Ադրինեն, ծնվել են այդ տանը:

«Անգամ այսօր՝ Արտոյի ծնունդից 98 տարի անց, այս տունը շարունակում է ունենալ մի շարք գաղտնիքներ: Տանն առկա են նշաններ այդ ընտանիքի՝ այս տանն ապրած երկար և երջանիկ կյանքի մասին»,- պատմում է նկարիչը:

Վերջին տարիներին Հայաստանի և Մանչեսթերի կապը պահպանող ամենաակտիվ գործիչներից մեկը Դևիդ Դիկինսոնն է: Նա բրիտանական «Bargain Hunt» հեռուստահաղորդման հեղինակն է: Դիկինսոնը բացահայտել է, որ իր մեծ պապիկը՝ Հրանտը, եկել է Մանչեսթեր 1990-ականների վերջերին և զբաղվել է մետաքսի արտադրությամբ:

Screen_Shot_2016-07-06_at_22.41.48_1024x1024

Մանչեսթերում հայկական միությունն այժմ չի գործում, սակայն գործում է Սուրբ Երրորդություն եկեղեցին և հայկական «Պանդոկ» ռեստորանը՝ հիմնադրված 1968 թվականին: Այնտեղ կարելի է փորձել իսկական հայկական իշխան ձուկ և հին հայկական ամառային աղցան՝ Ջաջուկ:

Նախորդ տարի, երբ լրանում էր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը, BBC Radio-ն պատրաստեց 5 մասից բաղկացած հաղորդաշար Armenian Diaspora in Europe խորագրով: Այս ֆիլմաշարում Մանչեսթերի մասին պատմվում էր առաջին մասում:

Գրող Չարլզ էմերսոնը ֆիլմում պատմում է, որ Մանչեսթերի միության մասին շատ բան հայտնի չէ: Ըստ նրա՝ հայերը կարողացել են գոյատևել ոչ միայն Անգլիայում, այլև ամբողջ աշխարհում:

hm_grande

Ֆիլմում մի մարդ ասում է, որ Անգլիայում երբ ասում են՝ I am Armenian, մարդիկ հարցնում են՝ what do you mean, aluminum? (դու ի՞նչ նկատի ունես, ալյումի՞ն):

FROM ITV PICTURE DESK LONDON DICKINSONS REAL DEAL starts Monday 16th July 2007. Is that old vase that belonged to your great aunt worth a fortune. Is that painting you bought at a jumble sale years ago a lost masterpiece. In this new series, David Dickinson helps members of the public find out if their hidden treasures are just that, or if theyre better off staying in the attic. Our potential sellers will meet with David at an auction house where experts will examine their treasures, find out the history behind it, and then value it. They will then give the seller an immediate offer. The seller will then decide whether to take the offer or try their luck at auction. Pictured: David Dickinson. This image is (C) RDF. AN RDF PRODUCTION FOR ITV1 For further information, please contact: John Manthorpe, ITV Picture desk, 020 7737 8930

Մխիթարյանը պատրաստ է տեղափոխվել Մանչեսթեր և գործունեություն ծավալել այնտեղ: Նա վստահաբար կհամալրի մեծ քաղաքում գործող հայտնի հայերի ցանկը:

Նյութը հրապարակման պատրաստեց Սիրարփի Աղաբաբյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս