Բաժիններ՝

«Իհարկե, ես երկրի վերջին հույսը չեմ. մտածում եք՝ ամեն ինչ այդքան վա՞տ է». Էնդի Մարեյ

Մեծ Բրիտանիայի առաջին ռակետ Էնդի Մարեյն Ուիմբլդոնի քառորդ եզրափակչում հաղթելով Ժո-Վիլֆրեդ Տսոնգային 7:6, 6:1, 3:6, 4:6, 6:1 հաշվով, մեկնաբանեց այն պնդումը, որ հանդիսանում է «ազգի վերջին հույսը»:

– Մեր երկիրը հիմա բավականին դժբախտ է…

(Մարեյը լսում է):

… Մեզ պետք է նոր վարչապետ, նոր մարզիչ Անգլիայի ֆուտբոլի հավաքականի համար…

Կարդացեք նաև

(Մարեյի դեմքին տարակուսանք է):

Top Gear-ի հաղորդավարը նույնպես հեռացել է: Ինչպե՞ս է դա՝ լինել ազգի վերջին հույսը:

(Մարեյը ծիծաղում է):

– Դե, ամեն ինչ այդքան էլ վատ չէ: Մտածում եք՝ այդքան վա՞տ է: Իհարկե, ես երկրի վերջին հույսը չեմ: Մենք շատ ավելի հույսեր ունենք, քան մենակ ես: Ես ուղղակի աշխատում եմ անել ամեն ինչ այս մրցաշարում, և թող նրանք, ովքեր երկրպագում են ինձ, ուրախանան: Հույս ունեմ հաղթել ևս 2 խաղ, և վերջ:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս