Եվրոպայի լիգայի 1/4 եզրափակչի պատասխան խաղում «Սևիլիան» ընդունեց «Ատլետիկին»: Խաղը տեղի ունեցավ «Ռամոն Սանչես Պիսխուան» մարզադաշտում և ավարտվեց դաշտի տերերի հաղթանակով (հետխաղյա 11-մետրանոցներ – 5:4): Բիլբաոյում կայացած առաջին խաղում «Ատլետիկը» պարտվել էր 1:2 հաշվով: Կիսաեզրափակչում «Սևիլիան» կխաղա՝ «Վիլյառեալի», «Լիվերպուլի» կամ «Շախտյորի» հետ:
Եվրոպայի լիգայի 1/4 եզրափակչի պատասխան խաղում Պրահայում «Վիլյառեալը» հաղթեց տեղի «Սպարտային» 4:2 հաշվով:
Եվրոպայի լիգայի 1/4 եզրափակչի պատասխան խաղում »շախտյորն» ընդունեց «Բրագային»: Խաղը տեղի ունեցավ Լվովի «Արենա Լվով» մարզադաշտում և ավարտվեց դաշտի տերերի հաղթանակով` 4:0 հաշվով:
Եվրոպայի լիգայի 1/4 եզրափակչի պատասխան խաղում «Էնֆիլդ» մարզադաշտում տեղի «Լիվերպուլը» 4:3 հաշվով կամային հաղթանակ տարավ Դորտմունդի «Բորուսիայի» նկատմամբ:
Տղամարդկանց 85 կգ քաշային կարգում Եվրոպայի չեմպիոնի կոչումը երկամարտի ընդհանուր 372 կգ (168+204) արդյունքով նվաճեց Ուկրաինայի ներկայացուցիչ Ալեքսանդր Պիլիշենկոն: Երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրին Ռումինիայի երկու ներկայացուցիչները. Գաբրիել Սինչռայանը 2-րդն էր երկամարտում 371 կգ (169+202) ընդհանուր արդյունքով, իսկ Գեորգի Չեռնին երրորդը՝ 358 կգ (165+193) արդյունքով:
«Չելսիի» կիսապաշտպան Էդեն Ազարը չի տեղափոխվի Մադրիդի «Ռեալ»: Այս մասին նա հայտնել է լոնդոնյան ակումբի պաշտոնական կայքի հետ զրույցում; Ֆուտբոլիստը նշել է, որ լսել է խոսակցությունների մասին, սակայն դեռ չի պատրաստվում տեղափոխվել:
«Լոս Անջելես Լեյքերսի» լեգենդար խաղացող Կոբի Բրայանտն ավարտեց իր պրոֆեսիոնալ կարիերան: Հատկանշական է, որ Բրայանտն իր պրոֆեսիոնալ կարիերայի ընթացքում խաղաց ընդամենը մեկ ակումբում:
Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի առաջնության 4-րդ շրջափուլի խաղացանկում փոփոխություն է կատարվել:
Այսօր տեղի կունենան Եվրոպա Լիգայի խաղարկության 1/4 եզրափակիչ փուլի երկրորդ հանդիպումները: Կենտրոնական խաղում կմրցեն «Լիվերպուլը» և «Բորուսիա Դորտմունդը»: Առաջին խաղն ավարտվել էր 1:1 հաշվով:
Որոշվեցին Չեմպիոնների լիգայի 2015-16 մրցաշրջանի բոլոր մասնակիցները: Եզրափակիչ դուրս գալու համար կպայքարեն «Ռեալը», «Ատլետիկոն», «Բավարիան» և «Մանչեսթեր Սիթին»:
Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Աղասի Աղասյանը 85 կգ քաշային կարգի B ենթախմբում գրավեց առաջին տեղը:
Tuttosport-ը կարծում է, որ «Յուվենթուսը» մտադիր է առաջ անցնել «Արսենալից» «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին ձեռք բերելու հարցում:
Նորվեգիայում շարունակվող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը ներկայացնող Նազիկ Ավդալյանը նվաճեց չեմպիոնի տիտղոսը:
«Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն ամփոփել է Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆում «Բարսելոնայի» դեմ անցկացրած խաղի արդյունքները (2:0):
Պետք է շնորհավորել ակումբին, որ մենք նորից դուրս եկանք Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ: 5 կիսաեզրափակիչ անընդմեջ. անհավանական է: Տարբեր ֆուտբոլիստներ, տարբեր մարզիչներ, բայց ակումբը միշտ առաջատար դիրքերում է: Հիասքանչ ստաբիլություն է:
Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի պատասխան խաղում «Բենֆիկան» ընդունել էր «Բավարիային»: Հանդիպումը տեղի ունեցավ «Դա Լուշ» մարզադաշտում և ավարտվեց 2:2 հաշվով:
«ՊՍԺ»-ն, չկարողանալով անցնել Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ, դիտարկում է մրցաշրջանի ավարտից հետո թիմի գլխավոր մարզիչ Լորան Բլանի հեռացման հնարավորությունը:
Մադրիդի «Վիսենթե Կալդերոն» մարզադաշտում «Ատլետիկոն» Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչի պատասխան խաղում 2:0 հաշվով հաղթեց «Բարսելոնային»:
«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն մեկնաբանել է «Ատլետիկոյից» կրած պարտությունը (0:2) և Չեմպիոնների լիգայից թիմի դուրս թռնելը:
«Մենք լավ էինք խաղում պաշտպանությունում: Շատ բան թույլ չտվեցինք մրցակցին: Հակառակորդը հաճախ էր կորցնում գնդակը, և, եթե մենք մի քիչ ավելի սառնասիրտ գործեինք, ապա կորոշեինք խաղի արդյունքը շատ ավելի շուտ»:
Նորվեգիայում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում հայ ծանրորդները մեծ առավելությամբ ավարտվեցին 77 կգ քաշայինների պայքարը:
Թուրքիական Սամսուն քաղաքում շարունակվում է Օլիմպիական խաղերի բռնցքամարտի վարկանիշային մրցաշարը:
Թուրքիայում ընթացող Օլիմպիական վարկանիշային բռնցքամարտի մրցաշարի քառորդ եզրափակիչ փուլում Հայաստանի ներկայացուցիչ 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը հաղթեց Եվրոպական խաղերի և Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր, Մեծ Բրիտանիան ներկայացնող Պատ Կորմակին և դուրս եկավ կիսաեզրափակիչ:
Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը կիսվել է Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչում «Վոլֆսբուրգի» դեմ անցկացրած պատասխան խաղում տարած հաղթանակի տպավորություններով (3:0):
Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Առաքել Միրզոյանը տղամարդկանց 85 կգ քաշային ծանրորդների C ենթախմբի պայքարում զբաղեցրեց 3-րդ տեղը՝ երկամարտում հավաքելով 332 կգ:
Հունահռոմեական և ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականները մեկնել են Սերբիա, որտեղ կմասնակցեն Օլիմպիական խաղերի վարկանիշային մրցաշարին:
«ՊՍԺ»-ի գլխավոր մարզիչ Լորան Բլանը կիսվել է Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի «Մանչեսթեր Սիթիի» դեմ անցկացրած խաղում կրած պարտությունից ստացած տպավորություններով (0:1):
«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Մանուել Պելեգրինին կիսվել է Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչում «ՊՍԺ»-ի դեմ անցկացրած պատասխան խաղում տարած հաղթանակից ստացած տպավորություններով (1:0):
«Բավարիայի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան կիսվել է մտքերով Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչում «Բենֆիկայի» հետ կայանալիք պատասխան խաղի նախօրեին (առաջին խաղ` 1:0):
«Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն արտահայտվել է Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչի «Բարսելոնայի» հետ կայանալիք պատասխան հանդիպման կապակցությամբ: