
«Շախտյորը» ջախջախեց «Բրագային» և դուրս եկավ Եվրոպայի լիգայի կիսաեզրափակիչ

Եվրոպայի լիգայի 1/4 եզրափակչի պատասխան խաղում »շախտյորն» ընդունեց «Բրագային»: Խաղը տեղի ունեցավ Լվովի «Արենա Լվով» մարզադաշտում և ավարտվեց դաշտի տերերի հաղթանակով` 4:0 հաշվով:
«Հանքագործները» լուծեցին բոլոր հարցերն առաջին խաղակեսում` շնորհիվ Դարիո Սրնայի իրացրած 11-մետրանոցի և Ռիկարդու Ֆերեյրայի ինքնագոլի: Երկրորդ խաղակեսում Միրչա Լուչեսկուի ֆուտբոլիստները խփեցին ևս 2 գնդակ: Սկզբում դիպուկ հարված ստացվեց Վիկտոր Կովալենկոյի մոտ, իսկ ջախջախման վերջնակետը դրեց Ֆերեյրայի ևս մեկ ինքնագոլը:
Պորտուգալիայում կայացած առաջին խաղում «Շախտյորը» նույնպես հաղթել էր` 2:1 հաշվով:
Պատրաստեց Անի Գաբուզյանը