Բաժիններ՝

«Մենք երբեք չենք դադարում հավատալ, որ կարող ենք հասնել մեր նպատակին». Դիեգո Սիմեոնե

«Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն ամփոփել է Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆում «Բարսելոնայի» դեմ անցկացրած խաղի արդյունքները (2:0):

«Մեր թիմում հավաքված են ֆուտբոլիստներ, որոնք միշտ դաշտում տալիս են բոլոր ուժերը` հաղթանակի հասնելու համար: Ես ուրախ եմ նրանց համար: Մենք կարող ենք հաղթել կամ պարտվել, բայց միշտ հավատում ենք մեզ:

Մենք երբեք չենք դադարում հավատալ, որ կարող ենք հասնել մեր նպատակին: «Ատլետիկոն» երբեք չի հանձնվում, թիմը շատ լավ խաղ է ցուցադրում: Ինձ շատ հաճելի է տեսնել հանդիպման ավարտից հետո երկրպագուների ռեակցիան:

Այսօր մեր դեմ խաղում էր շատ ուժեղ մրցակից, բայց մենք գերազանց աշխատանք կատարեցինք:

Մենք պլանավորել էինք գոլ խփել հանդիպման առաջին խաղակեսում, իսկ հետո պայքարել յուրաքանչյուր գնդակի համար»,- ասել է Սիմեոնեն:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս