Բաժիններ՝

Նազիկ Ավդալյանը՝ Եվրոպայի չեմպիոն

Նորվեգիայում շարունակվող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը ներկայացնող Նազիկ Ավդալյանը նվաճեց չեմպիոնի տիտղոսը: 69 կգ քաշայինների պայքարում Ավդալյանը երկամարտում հավաքեց 237 կգ` 1 կգ գերազանցելով արծաթե մեդալակրին:

Պոկում վարժությունում Նազիկ Ավդալյանը 105 կգ արդյունքով գրավեց երկրորդ տեղը: Առաջինը բելառուս Դարյա Պաչաբուտն էր՝ 106 կգ արդյունքով:

Հրում վարժությունում Պաչաբուտը պայքարն ավարտեց 130 կգ արդյունքով, իսկ Ավդալյանը կարողացավ վերջին մոտեցմանը բարձրացնել 132 կգ և ապահովել ոսկե մեդալը:

Նազիկ Ավդալյանը իր հաղթանակը նվիրեց սահմանը պահպանող հայ զինվորներին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930