«Բավարիան» ոչ-ոքի խաղաց «Բենֆիկայի» հետ և դուրս եկավ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ
Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի պատասխան խաղում «Բենֆիկան» ընդունել էր «Բավարիային»: Հանդիպումը տեղի ունեցավ «Դա Լուշ» մարզադաշտում և ավարտվեց 2:2 հաշվով:
Դաշտի տերերին հաջողվեց անսպասելի բացել խաղի հաշիվը, երբ 27-րդ րոպեին աչքի ընկավ Ռաուլ Խիմենեսը: Սակայն, մինչև ընդմիջման գնալը, Արթուրո Վիդալի գոլը վերականգնեց մյունխենցիները առավելությունը հակամարտությունում:
2-րդ խաղակեսի սկզբում «Բավարիան» հաշվի մեջ առաջ անցավ Թոմաս Մյուլլերի դիպուկ հարվածից հետո: Անդերսոն Տալիսկայի 76-րդ րոպեին խփած գոլը թույլ տվեց «Բենֆիկային» հանդիպումն ավարտել ոչ-ոքի, բայց ավելիին պորտուգալացիները հասնել չկարողացան:
Առաջին խաղում «Բավարիան» հաղթել էր 1:0 հաշվով: Պորտուգալական թիմն ավարտեց իր ելույթները Չեմպիոնների լիգայում, իսկ «Բավարիան» անցավ կիսաեզրափակիչ՝ 5-րդ մրցաշրջանն անընդմեջ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը