Լորան Բլանի հեռացման դեպքում «ՊՍԺ»-ն կարող է հրավիրել Ժոզե Մոուրինիոյին
«ՊՍԺ»-ն, չկարողանալով անցնել Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ, դիտարկում է մրցաշրջանի ավարտից հետո թիմի գլխավոր մարզիչ Լորան Բլանի հեռացման հնարավորությունը:
Ինչպես հաղորդում է The Telegraph-ը, ֆրանսիացու հեռացման դեպքում փարիզյան ակումբը կարող է դիմել «Չելսիի» նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոյի ծառայություններին, ում «ՊՍԺ»-ի նախագահ Նասեր Ալ-Խելաիֆին նախկինում արդեն երկու անգամ հրավիրել է:
Հիշեցնենք, որ Բլանը փետրվարին երկարաձգել է պայմանագիրը «ՊՍԺ»-ի հետ մինչև 2018թ.:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Մոուրինիոն վստահ է, որ ամռանը կգլխավորի «Մանչեսթեր Յունայթեդը»:
Պատրաստեց Անի Գաբուզյանը