Բաժիններ՝

«Վիլյառեալը» նորից հաղթեց «Սպարտային» և դուրս եկավ Եվրոպայի լիգայի կիսաեզրափակիչ

Եվրոպայի լիգայի 1/4 եզրափակչի պատասխան խաղում Պրահայում «Վիլյառեալը» հաղթեց տեղի «Սպարտային» 4:2 հաշվով:

Մինչև երկրորդ խաղակեսի սկիզբը թիմին հաջողվեց խփել 4 գնդակ. դիպուկ հարվածներով աչքի ընկան Սեդրիկ Մակամբուն, ով դուբլ ձևակերպեց, ինչպես նաև՝ Սամուել Կաստիլիեխոն և Բրունո Սորիանոն:

Հետագայում չեխական թիմին հաջողվեց խուսափել ջախջախիչ պարտությունից` շնորհիվ Բորժեկ Դոչկալի և Լադիսլավ Կրեյչի խփած գոլերի:
Առաջին խաղում «Վիլյառեալը» նույնպես հասել էր հաղթանակի «Սպարտայի» նկատմամբ» (2:1):

Այսպիսով, «Վիլյառեալն» անցավ Եվրոպայի լիգայի կիսաեզրափակիչ:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930