Բաժիններ՝

Եվրոպայի լիգայում կխաղա մի թիմ, որը ո՛չ գլխավոր մարզիչ ունի, ո՛չ փող

«Աստրան» ավելի ցածր է, քան հատակը:

Ռումինական ակումբը, որը 2-րդ տարին անընդմեջ հաղթեց «Վեսթ Հեմին» և դուրս եկավ Եվրոպայի լիգայի խմբային փուլ, սարսափելի վիճակում է: Ակումբի սեփականատերը՝ միլիարդատեր Իոան Նիկուլայեն, նստած է բանտում՝ Սոցիալ-դեմոկրատական կուսակցության նախընտրական արշավը ապօրինի ֆինանսավորելու համար: Գլխավոր մարզիչ Մարիուս Սումուդիկան մարտի 1-ից հեռացվել է աշխատանքից՝ խաղադրույքներ կատարելու համար:

Առաջնության 5 տուրերից հետո «Աստրան» 11-րդ հորիզոնականում է (Լիգայում կա ընդամենը 14 թիմ)՝ մեկ հաղթանակով և 12 բաց թողած գնդակներով: Ամռանը թիմից հեռացան 11 ֆուտբոլիստ, որոնց փոխարեն ակումբը կարող էր վերցնել միայն ազատ գործակալներին: «Աստրան» նույնիսկ փող չունի աշխատավարձերը վճարելու համար:

«Աստրան» հիմնվել է 1921 թվականին: 2015-16թթ. մրցաշրջանում թիմն առաջին անգամ դարձավ Ռումինիայի չեմպիոն:

Կարդացեք նաև

Եվրոպայի լիգայի խմբային փուլում «Աստրան» կխաղա «Ռոմայի», «Աուստրիայի» և «Վիկտորիա Պլզենի» հետ:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031