Բաժիններ՝

«Լեգենդը, թե Հենրիխ Մխիթարյանին ստիպել է հեռանալ չար գործակալը, ճշմարտությանը չի համապատասխանում». Հանս-Յոահիմ Վատցկե

Դորտմունդի «Բորուսիայի» գործադիր տնօրեն Հանս-Յոահիմ Վատցկեն պատմել է հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի՝ թիմից հեռանալու մասին:

«Հենրիխը վատ տղա չէ, և նա ուղղակիորեն չի ստել մեզ: Բայց լինում են դեպքեր, երբ մարդու խոսքերը կարելի է մեկնաբանել այս կամ այն կերպ: Մենք միշտ այնպիսի զգացողություն ենք ունեցել, որ Մխիթարյանը կմնա «Բորուսիայում»: Լեգենդն այն մասին, որ նրան տեղափոխվել ստիպել է չար գործակալը, ճշմարտությանը չի համապատասխանում:

Մինո Ռայոլան, իհարկե, յուրահատուկ մարդ է: Բայց նա միշտ հետևում է ֆուտբոլիստի շահերին: Իսկ Մխիթարյանն ինքը վստահաբար ցանկանում էր հայտնվել «Մանչեսթեր Յունայթեդում»: Մյուս կողմից՝ մենք նրա համար այնպիսի գումար ստացանք, որը ես գրեթե անհնար էի համարում:

Ես հիասթափված էի նրանից, քանի որ Գերմանիայի գավաթի եզրափակչում «Բավարիայի» հետ խաղի ժամանակ նա չխփեց 11 մետրանոց: Իսկ մենք ուզւոմ էինք, որ նա աներ դա, քանի որ առաջատար ֆուտբոլիստը պետք է գնա այդ խաղին: Բայց ես հիասթափված չեմ նրանից, որ նա գնաց»,- ասել է Վատցկեն:

Կարդացեք նաև

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս