Բաժիններ՝

«Տվյալ պահին Իբրահիմովիչը հիմնական հարձակվողն է, իսկ Ռեշֆորդը՝ երկրոդը». Ժոզե Մոուրինիո

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն պատմել է, թե ինչպես է պատրաստվում այս մրցաշրջանում օգտագործել Մարկուս Ռեշֆորդին:

«Չեմ կարող անվանել մրցաշարերը, որոնցում հանդես կգա Ռեշֆորդը, բայց նա հաճախ կխաղա: Չէ որ չեմ կարող ասել, որ Զլատանը ընդհանրապես չի խաղա Եվրոպայի լիգայում, իսկ Ռեշֆորդը՝ Պրեմիեր լիգայում: Մենք այլևս չգնեցինք հարձակվողներ, որովհետև ունենք Իբրահիմովիչին՝ որպես հիմնական հարձակվող և Ռեշֆորդին՝ որպես երկրորդ հարձակվող: Զլատանը խաղում է և ցույց է տալիս, թե ինչու է տվյալ պահին Մարկուսը երկրորդը:

Ռեշֆորդը հիասքանչ է իր տարիքի համար: Ես գերադասում եմ, որպեսզի նրան չկանչեն Անգլիայի առաջին հավաքական: Ամենալավ տարբերակը չէ նստել նստարանին Վարդիի, Քեյնի և մյուս փորձառու ֆուտբոլիստների հետևում և դաշտ դուրս գալ մեկ րոպե:

Ես կգերադասեի, որպեսզի նա խաղար երիտասարդական հավաքականում և Սաութգեյթը կարող է նրան տալ խաղային 80-90 րոպե, ինչը շատ լավ ազդեցություն կթողնի նրա զարգացման վրա»,- ասել է Մոուրինիոն:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031