Բաժիններ՝

«Այս հաղթանակը միայն իմը չէ, այս հաղթանակը բոլորինն է՝ մենք միասին ենք հաղթել». Արթուր Ալեքսանյան

Գյումրին ցնծությամբ ու օլիմպիական տրամադրությամբ դիմավորեց հունահռոմեական ոճի ըմբիշ, Ռիոյի Օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր Արթուր Ալեքսանյանին և ծանրորդ, Ռիոյի Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Գոռ Մինասյանին։

Չնայած ուշ ժամին` գյումրեցիները հավաքվել էին քաղաքի «Վարդանանց» հրապարակում` տոնելու մարզիկների վերադարձը: Ուրախ տրամադրություն, երգ ու պար ի հավելումն մեքենաների շչակների: Տոնական տրամադրությունն ամենուր էր՝ չեմպիոնի ու փոխչեմպիոնի նկարները տարբեր կառույցների ճակատային հատվածներում ու գյումրեցիների հագուստների վրա:

«Ես ձեզանով եմ ուժեղ` իմ քաղաքով ու իմ երկրով: Այս հաղթանակը միայն իմը չէ, այս հաղթանակը բոլորինն է՝ մենք միասին ենք հաղթել»,- դիմելով համաքաղաքացիներին` նշեց Արթուր Ալեքսանյանը:

«Շնորհակալ ենք, որ այս ժամին չեք քնել ու մնացել եք, որ դիմավորեքք: Իսկապես մենք ձեզանով ենք ուժեղ, եթե դուք չլինեք, մենք այսպիսի հաջողությունների չենք հասնի»,- հավելեց Գոռ Մինասյանը:

Տոնական տրամադրությունն ամփոփվեց հաղթական շուրջպարով ու շքեղ հրավառությամբ:

400 500

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031