Բաժիններ՝

«Մանչեսթեր Յունայթեդը» վերջին րոպեին հաղթանակ է տանում. Մխիթարյանը դաշտում անցկացրեց 30 րոպե

Անգլիայի Պրեմիեր լիգայի 3-րդ տուրի շրջանակներում «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալվեց առաջնության նորեկ «Հալ Սիթիին»: Հնադիպումն ավարտվեց մանկունյանցիների հաղթանակով՝ 1:0 հաշվով:

Հանդիպման առաջին խաղակեսում գոլեր չգրանցվեցին:

Ընդմիջումից հետո Խուան Մատայի փոխարեն դաշտ դուրս եկած Մարկուս Ռեշֆորդը խփեց մանկունյանցիների հաղթական գոլը: Գոլային փոխանցման հեղինակ դարձավ թիմի ավագ Ուեյն Ռունին:

Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանը տեղ չէր գտել «Կարմիր սատանաների» մեկնարկային կազմում: Հայ ֆուտբոլիստը խաղադաշտ դուրս եկավ 60-րդ րոպեին:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս