Բաժիններ՝

«Մտադիր եմ 41 տարեկանում կարիերաս ավարտել «Ռեալում»». Կրիշտիանու Ռոնալդու

Պորտուգալացին արդեն ամեն ինչ պլանավորել է:

«Ցանկանում եմ երկարաձգել պայմանագիրը «Ռեալի» հետ: Ես խաղում եմ աշխարհի լավագույն ակումբում և ուզում եմ կարիերաս ավարտել այստեղ 41 տարեկան հասակում: Հիմա պետք է հանգստություն պահպանել, բայց իմ նպատակը պայմանագիրը երկարաձգելն ու «Ռեալում» մնալն է:

Մյուս խնդիրները՝ պահպանել խաղի մակարդակը, գոլեր խփել, փոխանցումներ կատարել: Մենք ուզում ենք հաղթել Իսպանիայի առաջնությունը և գավաթը, ինչպես նաև՝ Չեմպիոնների լիգան: Պորտուգալիայի հետ ես մտադիր եմ խաղալ Աշխարհի առաջնությունում:

Այս տարին անմոռանալի էր: Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստի մրցանակը շատ կարևոր տիտղոս է: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել «Ռեալի» և հավաքականի խաղընկերներիս»,- Ռոնալդուին է մեջբերում AS-ը:

Ռոնալդուն «Ռեալում» խաղում է 2009 թվականից:

Խփած 364 գոլերով պորտուգալացին գլխավորում է մադրիդյան ակումբի պատմության մեջ լավագույն ռմբարկուների ցուցակը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս