
Կարլո Անչելոտիի գլխավորությամբ «Բավարիայի» մեկնարկային խաղը նշանավորվեց ջախջախիչ հաղթանակով

Բունդեսլիգայի 2016-17թթ. մրցաշրջանի մեկնարկային խաղում «Բավարիան» իր դաշտում ջախջախեց «Վերդերին» 6:0 հաշվով:
Գերմանիայի առաջնության առաջին խաղում հեթ-տրիկ ձևակերպեց «Բավարիայի» լեհ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին: Մեկական գոլերով աչքի ընկան նաև Խաբի Ալոնսոն, Ֆրանկ Ռիբեյրին և Ֆիլիպ Լամը:
Այսպիսով, «Բավարիայի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտիի դեբյուտային խաղը Գերմանիայի առաջնությունում նշանավորվեց խոշոր հաղթանակով:
Գերմանիա, Բունդեսլիգա
«Առաջին տուր
«Բավարիա» Մյունխեն – «Վերդեր» Բրեմեն 6:0
Գոլեր. Ալոնսո, 9 (1:0), Լևանդովսկի, 13,16 (3:0), Լամ, 66 (4:0), Ռիբեյրի, 73 (5:0), Լևանդովսկի, 77 (6:0, 11 մետրանոց):
Պատրաստեց Անի Գաբուզյանը